Գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը
Հիմնական կառույցը, որը 2016-2018 ընթացքում աջակցություն է տրամադրել ֆերմերներին և միջին ու փոքր ձեռնարկություններին ՓՄՁ ԶԱԿ-ն է : Կազմակերպությունը պատասխանատու էր ՓՄՁ աջակցման պետական ծրագրերի իրականացման համար՝ նպատակ հետապնդելով օժանդակել ստարտափներին, ինչպես նաև արդեն իսկ գործող կազմակերպություններին իրենց կարողությունների ու գիտելիքների զարգացման գործընթացում: ՓՄՁ-ներին oժանդակությունը տրամադրվում էր աջակցության տարբեր գործիքների միջոցով, որոնցից որոշները ներառում էին դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:
Սկսնակ գործարարներին աջակցելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից (https://www.isc.am/) (SME DNC) իրականացվող նախաձեռնությունը վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրն է, որն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը:
Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրն օգնում է այն ՓՄՁ-ներին, որոնք չունեն գրավադրման բավարար միջոցներ և որոնց լիկվիդայնության մակարդակը ցածր է: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռնարկատերերին ստանալ վարկեր՝ երաշխավորելով մայր գումարի մինչև 70%-ը և վարկի տոկոսադրույքները՝ մինչև 5 տարի ժամկետով: Երաշխավորվող գումարը չի կարող գերազանցել 15 մլն ՀՀ դրամը: Վարկային երաշխավորությունները տրամադրվում են ցածր տնտեսական ակտիվությամբ բնորոշվող մարզերում (սահմանամերձ գյուղեր, աղետի գոտի, արդյունաբերական և գիտաարտադրական կենտրոններում) գործող և իրենց գործունեությունը արդյունաբերության, ծառայությունների մատուցման, առևտրի ոլորտում ծավալող ՓՄՁ-ներին: Վերջիններս պետք է ներգրավված լինեն ներմուծման փոխարինումը խթանող գործունեությունում, հանդիսանան ՓՄՁ, որն իր արտադրանքն արտահանում է կամ ունի արտահանման ներուժ: Դիտարկվում են միայն այն ՓՄՁ-ները, որոնք կիրառում են նոր տեխնոլոգիաներ և նորարարություններ:
Ներդրումներ՝ գյուղատնտեսության ոլորտում
Իրականացնող կազմակերպություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Վայրը. Հայաստանի բոլոր մարզերը
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ձեռնարկությունների կարողությունների բարելավմանը, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը ֆինանսական հաստատությունների կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:
Ծրագրի շրջանակում, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը սահմանամերձ համայնքների շահառուների համար սահմանվել է 0%, գյուղատնտեսական կոոպերատիվների համար՝ 3%, և այլ տնտեսվարողների համար՝ 5%: Վարկերի գումարը տատանվում է 3-ից մինչև 15մլն ՀՀ դրամ: Վարկի առավելագույն ժամկետը 5 տարի է՝ կախված ներդրման ուղղությունից:
Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը համագործակցում է հետևյալ կառույցների հետ.
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «Կոնվերս» Բանկ ՓԲԸ
- «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն (ՈւՎԿ) ՓԲԸ
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ
- «Անիվ» ՈւՎԿ ԲԲԸ
- «ԱԳՐՈԼԻԶԻՆԳ » Լիզինգային վարկային կազմակերպություն ՍՊԸ
- «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
Ծրագրից օգտվելու իրավունք ստանալու համար տնտեսվարողը պետք է ունենա էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված համապատասխան վկայական: Դիմումների ներկայացման գործընթացը հասանելի է www.minagro.am կայքում:
Իրականացնվող կառույց. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Վայրը. Հայաստանի բոլոր մարզերը
Ծրագրի ընդհանուր նպատակն է ընդլայնել վարկերի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապրանքների վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների համար:
Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը չպետք է գերազանցի 12%-ը, որից 9%-ը կսուբսիդավորվի կառավարության կողմից: Սահմանամերձ համայնքներում գործող ձեռնարկությունների համար նշված վարկերի տոկոսադրույքը կազմում է 0% (ամբողջապես սուբսիդավորվում է կառավարության կողմից):
Վարկերի մայր գումարի մնացորդը չպետք է գերազանցի 1.5 մլրդ դրամը, մարման ժամկետը՝ մինչև մեկ տարի: Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է ուղղվեն բացառապես հավաքված գյուղատնտեսական հումքի համար վճարմանը։
Ծրագրի շրջանակում, կառավարությունը համագործակցում է ֆինանսական հետևյալ կառույցների հետ.
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
- Ամերիաբանկ ՓԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ-ն
- Հայբիզնեսբանկ ՓԲԸ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ CJSC
- «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ
- «Կոնվերս» Բանկ ՓԲԸ
- «Էվոկաբանկ ՓԲԸ
- «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
- «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ
- «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փ
- «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- Ֆարմ Կրեդիտ Արմենիա» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ
Ծրագրից օգտվելու համար, տնտեսվարողը պետք է հումքի ձեռքբերման պայմանագիր ստորագրի համապատասխան ֆերմերի հետ (ձևանմուշը հասանելի է www.minagro.am կայքում), լրացնի դիմումի ձևը և փաստաթղթերը ներկայացնի համապատասխան ֆինանսական կառույցին:
Իրականացնող կազմակերպություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Վայրը. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը
Ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրումն է, մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումներ մատակարարելով: Ակնկալվում է, որ այսօրինակ աջակցությունը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակման ծավալների ավելացման, ինչպես նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան որակյալ և անվտանգ արտադրանքի արտադրության, միջազգային շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման համար:
Ծրագրի շրջանակում սարքավորումներ է հատկացվում հետևյալ ոլորտներին.
- անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,
- բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություններ,
- սառնարանային տնտեսություն՝ նախատեսված նաև կաթի մթերման համար,
- թարմ պտուղբանջարեղենի տեսակավորում, փաթեթավորում,
- սպանդանոցներ
- ագրովերամշակող արդյունաբերություն,
- ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով՝ մինչև 8 տարի մարման ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչև 11%, որից 7% սուբսիդավորվում է կառավարության կողմից (տնտեսվարողի համար տարեկան վերջնական տոկոսադրույքը պետք է կազմի 4% ): Սահմանամերձ համայնքներում գործող ձեռնարկությունների համար տոկոսադրույքը կազմում է 0% (ամբողջությամբ սուբսիդավորվում է կառավարության կողմից):
Ծրագրի շրջանակում ձեռք բերվող տեխնիկայի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 400 մլն դրամը: Ծրագրից օգտվելու համար, տնտեսվարողն ընտրում է մատակարար կազմակերպությունը, որի հետ համատեղ ֆինանսական կազմակերպությանն է կներկայացնում լիզինգի հայտը: Դիմումատուի կողմից կանխավճարը կատարելուց անմիջապես հետո, (լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով), ֆինանսական կազմակերպությունն առաքման պայմանագիր է ստորագրում մատակարար ընկերության հետ և Հայաստան ներմուծվելուն պես, դիմումատուին է տրամադրում լիզինգի առարկա հանդիսացող տեխնիկան:
Ծրագրում են ներգրավված են հետևյալ ֆինանսական կազմակերպությունները.
- «Ամերիաբանկ» ՓԲԸ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
- «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «Կոնվերս» Բանկ ՓԲԸ
- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» Վարկային կազմակերպություն ՓԲԸ
- «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՓԲԸ
- «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
Գյուղատնտեսությունում կիրառվող խելացի և բանացանցային տեխնոլոգիաների ոլորտում իրականացված ծրագրեր
Իրականացնող կազմակերպություն. Ավստրիական զարգացման գործակալություն
Տևողությունը. 2019 – 2022
Վայրը. Հայաստանի հյուսիսային մարզեր
Ընդհանուր բյուջե. 11 700 000 եվրո, ԵՄ ներդրումը՝ 9 700 000 եվրո
Ծրագիրը մեկնարկել է 2019թ. սեպտեմբերին, նպատակ հետապնդելով ստեղծել բարձր եկամտաբերությամբ գյուղատնտեսական ձեռնարկություններ և զարգացնել գյուղատնտեսական ոլորտի շահառուների կարողությունները, ձևավորել բարձրորակ ենթակառուցվածքներ՝ կայունությունն ու արդյունավետությունն ամրապնդելու նպատակով, ինչպես նաև ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում արտահանումը և ոռոգման հնարավորությունները: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի երեք հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում:
Ծրագրով նախատեսված աջակցությունը հիմնականում ներառում է.
- կարողությունների զարգացմանը միտված միջոցառումներ՝ գյուղատնտեսության ոլորտի շահառուների համար,
- տեխնիկայի և հետբերքահավաքային ենթակառուցվածքների բարելավում,
- աջակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում միջին մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը,
- փոքր դրամաշնորհների տրամադրում,
- մարկետինգային աջակցություն, իրազեկում:
Ներկայումս, ծրագիրը որևէ ոլորտային նախապատվություն չունի: Հետագա աջակցության ուղղությունները կորոշվեն արժեշղթաների վերլուծությունից հետո: Այնուամենայնիվ, խոտաբույսերի ու օրգանական բուսական թեյերի արտադրությունը դիտարկվում է որպես հնարավոր ուղղություններից մեկը, որտեղ ծրագիրը կունենա իր մասնակցությունը:
IMPACT AIM ANAU AgriTech Accelerator ծրագրի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ուղղվածությամբ այն ստարտափերին, սկսնակ ձեռներեցներին, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերները հաղթահարելու համար՝ ինչպես Հայաստանում, այնպես ել ողջ աշխարհում : Ծրագիրը նախաձեռնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ImpactAIM աքսելերատորի կողմից և իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
AIM ANAU AgriTech ծրագիրը հանդիսանում է 2019 թ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկած ANAU AgTech ինկուբատորի հաջորդ փուլը, որն իրենից ներկայացնում էր տասը շաբաթյա նախաինկուբացիոն վերապատրաստման ծրագիր և ուսումնական աշխատաժողովներ՝ նախատեսված 44 մասնակցի համար, որոնց թվում էին Ագրարային համալսարանի ուսանողները և դասախոսական կազմի երիտասարդ ներկայացուցիչները։ Ծրագրի շրջանակում հանձնվեցին նաև մի շարք դրամական պարգևներ։ Ծրագրի հիմնական արդյունքներից էր Ագրարային համալսարանի շենքում ինկուբատորի համար նախատեսված տարածքի կառուցումը, որի պաշտոնական բացումը նախատեսված էր 2020 թ․ սեպտեմբերին։ Տարածքը հնարավորություն է ընձեռում համալսարանի ուսանողներին և դասախոսներին իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները փորձարկել իրական կյանքում։
AgriTech աքսելերացիոն ծրագրի նպատակն է ապահովել անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր և ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Իրականացավում է բացերի վերլուծություն՝ առաջարկելու համար յուրաքանչյուր մասնակցի անհատական կարիքներին համապատասխանեցված ծրագիր:
Ծրագիրը նախատեսված է բացառապես գիտահեն և տեխնոլոգիական ուղղվածության ստարտափերի (նախասաղմնային և սաղմնային փուլերում գտնվող) և սկսնակ ձեռներեցների համար (գաղափարի մշակման փուլ): Ծրագրին կարող են դիմել անհատներ, թիմեր և գրանցված միավորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտի հետևյալ մարտահրավերների հաղթահարմանը.
- տվյալների վրա հիմնված գյուղատնտեսություն,
- առցանց կառավարման հարթակներ և էլ․ կոմերցիա,
- սննդի արտադրության արժեքային շղթայի արդյունավետության բարձրացում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Տևողություն. 01.05.2020-30.04.2023
Ֆինանսավորող կազմակերպություն. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)
Բյուջե. 1.5 մլն եվրո
Ծրագրի նպատակն է հիմնել նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (AGRICAMP)՝ գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հետ կապված մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները հարստացնելու, ինչպես նաև ծրագրի թիրախային խմբերին ծառայություններ մատուցելու համար: Սրան նախատեսվում է հասնել նորարարական գյուղատնտեսության ոլորտում գործնական դասընթացների և հմտությունների ձևավորման միջոցով՝ նպաստելով արդյունաբերական ոլորտի, ուսանողների և երիտասարդ մասնագետների միջև եռակողմ համագործակցության զարգացմանը:
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ.
- Գործնական ուսումնական կենտրոնի ստեղծում. ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում : Հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները ներառում են Ազգային Ագրարարային Համալսարանի Աղավնաձորում գտնվող «Զարթոնք» հանգստյան տան խոհանոցի ու ճաշարանի, ժողովների դահլիճի, ժամանցի սենյակի և երրորդ հարկի վերանորոգումն ու կահավորումը : Բացի այդ, կբարեկարգվի և կհիմնանորոգվի նաև շենքին հարող տարածքը, ինչպես նաև կհիմնվի փոքր պտղատու այգի, գյուղատնտեսական սարքավորումների կենտրոն, հավաբուծարան։
- Կարողությունների զարգացում. ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը երիտասարդներին կտրամադրի ավելի լայն հնարավորություններ՝ իրենց ձեռնարկատիրական տաղանդների և նորարարական գաղափարների իրացման համար: Ծրագիրը կօգնի երիտասարդներին ստեղծել նոր բիզնես գաղափարներ ագրոբիզնեսի ոլորտում և բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Ծրագրում ներգրավված երիտասարդները կօգտվեն տեխնոլոգիական վերջին նվաճումներից՝ այդ թվում գյուղատնտեսական ոլորտում առկա ՏՏ լուծումներից, ինչպիսին են օրինակ ԱՏՀ քարտեզները և գյուղատնտեսական դրոնները, ջերմոցային տեխնոլոգիաները, սննդի անվտանգության մոտեցումները՝ ձևավորելու համար նոր գաղափարներ՝ դրանց կայուն կիրառման նպատակով: Սրան հնարավոր կլինի հասնել ներկայացվող թիրախային խումբն ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում ներգրավելու, մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն ընդլայնելու, մենթորական կարողությունները զարգացնելու միջոցով, ինչպես նաև նախապատրաստելով վերջիններիս իրենց մասնագիտական խմբերում, համայնքներում որպես ապագա մենթորներ հանդես գալուն:
Ծրագրի շրջանաձև տնտեսության մոտեցումը. Սննդային թափոնները նվազագույնի հասցնելու և երիտասարդ սերնդի շրջանում անթափոն արտադրության մշակույթի ներդրումն ապահովելու համար, ծրագիրը նպատակ է հետապնդում ընդունել շրջանաձև տնտեսության սկզբունքները : Ծրագիրն առաջարկում է նյութերի հոսքի փակ ցիկլ՝ ի տարբերություն ներկայիս գծային տնտեսության մոդելին բնորոշ գործելակարգերի, երբ սննդի մնացորդները հյուրանոցներում անմիջապես հայտնվում են աղբավայրում, ինչի արդյունքում առաջանում է մեթան (ջերմոցային գազ):
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ
Բյուջե. 5,000,000-ից մինչև 25,000,000 ՀՀ դրամ.
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղել դրանք տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանը : Դրամաշնորհային մրցույթի այս փուլում հատկապես կարևորվելու են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի ուղղություններում նորարարական լուծումներ առաջարկող հայտերը, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն), նյութագիտությունը, կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ ձեռք կբերեն ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։
Ավելին, համաֆինանսավորումը, ըստ Ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է, համապատասխանաբար՝.
- Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացրած բյուջեի 50%-ի չափով։
- Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռու)՝ ծրագրի ներկայացրած բյուջեի 85%-ի չափով։
Ծրագրի առավելագույն տևողությունը՝ 1 տարի է:
Իրականացնող կազմակերպություն. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ)
Տևողություն. 2017 – 2029թթ.
Վայրը. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը
Ընդհանուր բյուջե. € 15 380 000 (ֆինանսավորվում է ԵՄ կողմից)
2017թ., ձևավորված փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման և խորհրդատվության գործիքի նպատակն է ընդլայնել և դիվերսիֆիկացնել հայաստանյան ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելի լուծումները՝ տեխնիկական խորհրդատվական ծառայությունները համադրելով բաժնեմասնակցային և այլ կապիտալ ներդրումներին ուղղված դրամաշնորհային աջակցության հետ: Գործիքը կփորձի բարելավել ֆինանսավորման հասանելիությունը ՓՄՁ-ների համար՝ ներդրումային ծրագրերի, տեխնիկական աջակցության և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման համադրման միջոցով՝ ի վերջո ստեղծելով աշխատատեղեր, նպաստելով ներդրումների աճին, կապիտալի շուկայի զարգացմանը, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Գործիքն ունի երկու հենասյուն.
- Հայաստանյան ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնում՝ ներառելով բաժնեմասնակցային և քվազի-բաժնեմասնակցային ֆինանսավորումը (սույն բաղադրիչի արդյունքներին հասնելու համար նախատեսվում է հատկացնել շուրջ 11 մլն եվրո): Բաղադրիչի, այդ թվում նաև մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծման շրջանակում ակնկալվում է ներդրումներ կատարել հայաստանյան համապատասխան ՓՄՁ-ներում ՝ ներդրումային հինգ տարիների ընթացքում:
- Խորհրդատվական ծառայությունների տրամադրում ՓՄՁ-ներեին՝ խթանելու համար մրցունակությունը և նորարարությունը` հնարավորություն ընձեռելով բիզնեսին ընդլայնվել և գրավել լրացուցիչ ներդրումներ (սույն բաղադրիչի ներքո կծախսվի 4 մլն. եվրո) : Առանձնակի ուշադրություն է դարձվում ներդրումային պատրաստվածությանը՝ աջակցելու համար թիրախային ՓՄՁ –ներին ստանալ ֆինանսավորում, որն անհրաժեշտ է զարգացման, ընդլայնման համար:
- Գործիքի շահառուները Հայաստանի բոլոր մարզերում գործող ՓՄՁ-ներն են:
Իրականացնող կազմակերպություն. NABU և ԱԿԲԱ –ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Տևողությունը. Յուրաքանչյուր տարի
Վայրը. Հայաստանի բոլոր մարզերը
Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 2015թ. փետրվարի 20-ին կնքել են համագործակցության համաձայնագիր : Նշված համաձայնագրի շրջանակում, յուրաքանչյուր տարի իրականացվում է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագիր:
Ծրագիրը նպատակաուղղված է օրգանական արտադրանքի հայաստանյան շուկայի զարգացմանը և արտահանման խթանմանը: Յուրաքանչյուր տարի անցկացվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման մրցույթ:
Օժանդակությունը ներառում է օրգանական արտադրանքի հավաստագրմանն ուղղված աջակցություն, ինչպես նաև մասնակցություն ցուցահանդեսներին, տոնավաճառներին:
Սևծովյան ավազանի երկրների (ՍԱԵ) ծրագրի հնարավորությունները և ԵՄ ծրագրերը
Իրականացնող կազմակերպություն. ICARE
Տևողությունը. հունիս 2020 – 2023
Վայրը. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը
Նախագիծն իրականացվում է «Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցի» (ԴԱԲԴ) (Բուլղարիա) (գլխավոր գործընկեր) Կոնստանտայի «Օվիդիուս» համալսարանի (Ռումինիա), Թեքիրդագի Նամիկ Քեմալ Համալսարանի, «Էլկանա» կենսագյուղատնտեսական ասոցիացիայի (Վրաստան), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (Հայաստան) և Արևելյան Սալոնիկի տեղական իշխանությունների զարգացման գործակալության (Հունաստան) հետ համագործակցությամբ։
AGREEN նախագիծը նպաստում է անդրսահմանային կապերի ընդլայնմանը՝ Սևծովյան ավազանում առևտրի զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության և հարակից ոլորտների արդիականացման նպատակով : Արդյունքները օգուտ կբերեն գյուղատնտեսներին և գյուղատնտեսական ձեռնարկություններին, երիտասարդ ֆերմերներին ու մասնագետներին, մասնավորապես, բիզնես ոլորտի կազմակերպություններին, շահագրգիռ խմբերին (ՀԿ-ներին), բարձրագույն ուսումնական հաստատություններին և հետազոտական ինստիտուտներին:
Նախագծի շրջանակում կհիմնվի փորձառության փոխանակման համայնք և արդյունքում կձևավորվի Կազմակերպությունների դաշինք՝ խելացի գյուղատնտեսության համատեքստում տարածաշրջանային բրենդինգ իրականացնելու, առցանց համագործակցության և միմյանցից սովորելու նպատակով։ Կմշակվի Սևծովյան ավազանի երկրներում կլիմային ուղղված խելացի եղանակով ծագած և արտադրված գյուղատնտեսական ապրանքների տարածաշրջանային բրենդ։ Կստեղծվի լոգիստիկ կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ Սևծովյան ավազանի տարածաշրջանում հարակայուն կերպով ստացված գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման համար: Նախագծի ընթացքում մշակվեն փորձարարական հողակտորներ : Արդյունքում ակնկալվում է ստանալ կլիմային ուղղված խելացի մշակաբույսեր, որոնք անվճար կերպով հասանելի կդառնան շահագրգիռ կողմերին : Կձևավորվի ինտերնետային հարթակ՝ միավորելու համար կայուն եղանակով արտադրողներին: Կկազմակերպվի «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» խորագրով հիբրիդային շարժունակության սկզբունքով մշակված կարճաժամկետ դասընթաց, ինչպես նաև կանցկացվի 3 միջազգային բիզնես համաժողով՝ նվիրված կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը:
Իրականացնող կազմակերպություն. Միջազգային առևտրային կենտրոն
Տևողություն. 2017 – 2020
Վայրը. Հայաստանի բոլոր մարզերը
Ընդհանուր բյուջե. 6 000 000 եվրո
Ընդհանուր նպատակն է ընդլայնել Արևելյան գործընկերության վեց երկրների ՓՄՁ-ների միջազգային առևտուրը, հատկապես ԵՄ-ի հետ՝ ամրապնդելով ՓՄՁ մրցունակությունը և յուրաքանչյուր երկրում կառուցելով արժեքային շղթաներ: Ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության փոքր և միջին ձեռնարկություններին ինտեգրվել գլոբալ արժեշղթայում և մուտք գործել նոր շուկաներ՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով ԵՄ-ի վրա : Միջոցառումները կօգնեն Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներին արտադրել բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքներ՝ միջազգային և ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան, միևնույն ժամանակ ապահովելով վերջիններիս կապը գլոբալ արժեքային շղթաները կամ շուկաները ներկայացնող գնորդների հետ : Որպես ընդհանուր գործընթացի մաս, աջակցությունը կբարելավի ՓՄՁ-ներին տրամադրվող ոլորտային ծառայությունները՝ առանձնացված արժեքային շղթաներում, հզորացնելով տեղական բիզնես աջակցման կազմակերպությունների կարողությունները:
Հայաստանում ծրագիրը, նախ և առաջ աջակցում է ագրովերամշակող ոլորտին՝ ուշադրությունը կենտրոնացնելով հատկապես վերամշակված պտուղբանջարեղենի, չորացրած մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև բուսական թեյերի արտադրության վրա, աջակցելով արտահանմանը և օժանդակելով արտահանման պատրաստ ՓՄՁ-ներին՝ ողջ արժեշղթայում: Աջակցությունը միտված կլինի օգնելու ընկերություններին մուտք գործել ԵՄ շուկա՝ կարողությունների հասցեական զարգացման, խորհրդատվական ծառայությունների մատուցման և շուկա մուտք գործելուն ուղղված միջոցառումների միջոցով:
Իրականացնող կազմակերպություն. Վերականգնման վարկային կազմակերպություն (KfW), Finance in Motion ՍՊԸ
Տևողությունը. 2009 – 2021թթ.
Վայրը. Հայաստանի բոլոր մարզերը, Արևելյան գործընկերության երկրները
ԵՄ ներդրումը. 5 100 000 եվրո
Հիմնադրամը նպատակ է հետապնդում խթանել տնտեսական զարգացումն ու բարեկեցությունը Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ որակավորված տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով, հատկապես միկրո և փոքր ձեռնարկություններին և մասնավոր տնային տնտեսություններին զարգացմանն ուղղված հավելյալ ֆինանսավորման տրամադրման շնորհիվ:
Հիմնադրամը տրամադրում է աջակցություն և փոքր վարկեր՝ (այդ թվում նաև տեղական արժույթով) միկրո (մինչև 10 աշխատակից) և փոքր (մինչև 50 աշխատակից) ձեռնարկություններին, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին: Աջակցությունը միկրո և փոքր ձեռնարկություններին տրամադրվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսին է օրինակ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, առևտուրը և ծառայությունների մատուցումը:
EFSE –ն իր գործունեությունը ծավալում է տեղական վարկային հաստատությունների, այդ թվում նաև առևտրային բանկերի ու միկրոֆինանսավորող բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, օրինակ՝ լիզինգային ընկերությունների միջոցով : Հայաստանում գործընկեր կազմակերպություններն են.
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ.
- «Արարատբանկ» ՓԲԸ
- «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «ԱԿԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպություն ՓԲԸ
Իրականացնող կազմակերպություն. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ)
Տևողությունը. 2012 – 2022
Վայրը. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, Արևելյան գործընկերության այլ երկրները
Ընդհանուր բյուջե. 5 035 000 եվրո
Ծրագրի նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը և ֆինանսների հասանելիությունը, ինչպես նաև կանանց առավել լայն ընդգրկվածությունը բիզնեսում՝ առավել դյուրին դարձնելով ֆինանսավորման և խորհրդատվության հասանելիությունը կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների համար:
Ծրագիրը, մասնավորապես, նպատակաուղղված է կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին, բիզնես միավորներին, որտեղ աշխատակիցների թիվը 250-ից պակաս է, իսկ տարեկան շրջանառությունը չի գերազանցում 50 մլն եվրոն կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը 43 մլն եվրոյից պակաս է: Ծրագրին համապատասխանելու համար, ձեռնարկության ընդհանուր կառավարման պատասխանատուն պետք է լինի կին, որը կարող է նաև ողջ բիզնեսի կամ դրա մի մասի սեփականատերը հանդիսանալ:
«Կանայք բիզնեսում ծրագիրն» օգնում է կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին ստանալ ֆինանսավորում կամ այն նորարարական գիտելիքները, որ անհրաժեշտ են վերջիններիս աճի համար: ՎԶԵԲ-ը տալիս է ֆինանսավորում ստանալու հնարավորություն՝ տեղական բանկերին տրամադրելով վարկային գիծ՝ նպատակաուղղված կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը, ինչը զուգակցվում է բիզնես խորհրդատվությամբ՝ օգնելու համար ձեռնարկություններին դառնալ առավել մրցունակ: Ծրագիրը նաև առաջարկում է վերապատրաստում, մենթորություն և այլ աջակցություն՝ հնարավորություն ընձեռելով գործարար կանանց կիսվել իրենց փորձով և սովորել միմյանցից:
Ծրագիրն իր գործունեությունը ծավալում է երկու հիմնականում ուղղություններով:
1. Ֆինանսների հասանելիություն
- նպատակային վարկային գծերի տրամադրում ծրագրի մասնակից ֆինանսական հաստատություններին՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին վարկերի տրամադրման նպատակով : Հայաստանում գործընկեր ֆինանսական հաստատություններն են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ՓԲԸ-ն, Ամերիաբանկ ՓԲԸ-ն, Արարատբանկ ՓԲԸ-ն, Հայէկոնոմբանկ ՓԲԸ-ն
2. Նորարար գիտելիքների հասանելիություն
- բիզնես խորհրդատվություն և քոուչինգ,
- ձեռնարկատիրական հիմնական հմտություններին նվիրված վերապատրաստում,
- բիզնես ախտորոշման Business Lens (Բիզնես խոշորացույց) կոչվող առցանց գործիք
- մենթորինգ,
- կապերի ձևավորման սեմինարներ
Ոլորտային սահմանափակումներ գրեթե չկան, և ցանկացած ոլորտում կամ բնագավառում գործող ձեռնարկություն, որը ղեկավարվում է կանանց կողմից կարող է դիմել աջակցություն ստանալու համար: Միակ բացառությունը, թերևս, բանկային և ֆինանսական ծառայությունների, ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների կամ ծառայությունների, շահումով խաղերի և ծխախոտի արտադրության ոլորտում գործող ընկերություններն են:
Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը սատարող տեղական և միջազգային կազմակերպություններն են
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD)
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
Ներդրումների աջակցման կենտրոն
Ավստրիական զարգացման գործակալությու
Գերմանիայի բնության պահպանության միություն
Գերմանայի միջազգային համագործակցության ընկերություն
Projects implemented in the agricultural field
Main state institution, which provided assistance to farmers and small and medium entrepreneurs in 2016-2018, was SME Development National Center of Armenia (SME DNC). The organization was responsible for the implementation of SME state support programmes, aiming to help start-ups and already functioning SMEs to develop their capacities and knowledge. Support to SMEs was provided by different assistance tools, some of which with assistance of the donor community.
Programme implemented by the SME DNC to support start-ups is The Loan Guarantees Provision programme, with the location of all marzes/regions of Armenia.
The Loan Guarantees Provision programme supports SMEs that lack collateral and have low liquidity for loans. The programme allows entrepreneurs to qualify for loans by guaranteeing up to 70% of the principal of the loan and the interest rates for up to 5 years. The maximum amount guaranteed cannot exceed 15 million Armenian drams. The loan guarantees are provided to SMEs operating in the regions with low level of economic activity (close to the border and rural areas, disaster zone, former industrial and scientific sites) in manufacturing, services provision and trade sectors. They should be involved in import substituting activities or be and exporting SMEs or have an export potential. Only SMEs that introduce and use new technologies and innovations are considered.
Investments in agriculture
Implementing organisation: Ministry of Economy of the Republic of Armenia
Location: All marzes/regions of Armenia
Overall objective of the programme is contribute to improve capacities of business operators involved in agricultural sector, introduce modern technologies and increase agricultural productivity by through the partial subsidization of interest rates of loans provided to business operators by financial institutions.
In the framework of the programme, the interest rate of agricultural loans is defined 0% for beneficiaries of border-line communities3, 3% for agricultural cooperatives and 5% for other economic operators. The amount of the loan is AMD 3-15 mln. The loan term is maximum 5 years depending on the direction of the investment.
For the implementation of the programme, the government works with the following financial institutions:
- ACBA-Credit Agricole Bank CJSC
- Armbusinessbank CJSC
- Converse Bank CJSC
- “CARD AgroCredit” Universal Credit Organisation CJSC
- “Farm Credit Armenia” Universal Credit Organisation Commercial Cooperative
- “Kamurj” Universal Credit Organisation CJSC
- “Aniv” Universal Credit Organisation LLC
- Agroleasing LLC
- “Development and Investment Cooperation of Armenia” Universal Credit Organisation CJSC
To be entitled to benefit from the programme the business operator should have relevant certificate provided by the Ministry of Economy. The Application procedure is available on the website www.minagro.am.
Implementing organisation: Ministry of Economy of the Republic of Armenia
Location: All marzes/regions of Armenia
Overall objective of the programme is increase the loan accessibility level for business operators engaged in processing of agricultural products in the territory of the Republic of Armenia.
The annual interest rate of loans provided in the framework of the programme should not exceed 12%, 9% of which will by subsidized by the Government. For businesses, operating in border-line communities 4 the interest rate of mentioned loans is 0% (fully subsidized by the Government).
The balance of the principal amount of loan cannot exceed AMD 1.5 billion, the maturity date is up to one year. Loans subject to subsidy should be targeted solely on the payment of the harvested agricultural raw materials.
In the framework of the programme, the government works with the following financial institutions:
- ACBA-Credit Agricole Bank CJSC
- Ameriabank CJSC
- Ardshinbank CJSC
- Armbusinessbank CJSC
- Armeconombank CJSC
- Armswissbank CJSC
- Biblos Bank Armenia CJSC
- Converse Bank CJSC
- Evocabank CJSC
- HSBC Bank Armenia CJSC
- Inecobank CJSC
- VTB-Armenia Bank CJSC
- “CARD AgroCredit” Universal Credit Organisation CJSC
- “Development and Investment Cooperation of Armenia” Universal Credit Organisation CJSC
- “Farm Credit Armenia” Universal Credit Organisation Commercial Cooperative
In order to benefit from the programme the business operator should sign the raw material procurement contract with relevant farmers (template is available at www.minagro.am), fill in the application form and submit the documents to relevant financial institutions.
Implementing organisation: Ministry of Economy of the Republic of Armenia
Location: All marzes/regions of Armenia
The main objective of the programme is to provide support to business operators involved in agri- food sector of the country, by supplying equipment on affordable terms, particularly with the use of financial leasing mechanisms. It is expected, that this assistance will create prerequisites for increasing the volumes of agricultural primary production and processing, as well as to produce qualitative and safe products according to international standards and increase competitiveness of Armenian agricultural products in foreign markets.
In the framework of the programme, the equipment is provided in following sectors:
- Livestock breeding, including cattle breeding, sheep breeding, pig farming, poultry farming, beekeeping, fish breeding, industrial animal husbandry;
- Crop production, including greenhouses;
- Cold storages, including for milk;
- Sorting, packaging of fresh fruit and vegetable;
- Slaughterhouse
- Agri-processing
- Other activities in agri-food sector
Leasing is given in Armenian drams, with the maturity term of up to 8 years and annual interest rate of up to 11%, up to 7% of which is subsidized by the Government (final annual interest rate for the business operator should be 4%). For businesses, operating in border-line communities5, the interest rate is 0% (fully subsidized by the Government).
The total amount of the equipment obtained in the framework of programme should not exceed AMD 400mln. In order to benefit from the programme, the business operator should select a supplier organization, together with whom submits a financial leasing application to selected financial institutions. As soon as the applicant pays the prepayment (20% of the price of equipment); the financial institution signs delivery agreement with supplier organization and provides equipment to the applicant, as soon as it is imported to Armenia.
The following financial institutions are involved in the programme:
- Ameriabank CJSC
- Armeconombank CJSC
- Armswissbank CJSC
- Converse Bank CJSC
- “ACBA Leasing” Credit Organization CJSC
- “CARD AgroCredit” Universal Credit Organisation CJSC
- “Development and Investment Cooperation of Armenia” Universal Credit Organisation CJSC
Projects implemented in the smart and IoT technologies applied to agriculture
Implementing organisation: Austrian Development Agency
Duration: 2019 – 2022
Location: Northern marzes/regions of Armenia
Total budget: € 11 700 000, EU contribution: € 9 700 000
The expected start of the project is September 2019, aiming to create high-value agriculture ventures and develop capacity of agricultural stakeholders, establish quality infrastructure for increasing efficiency and sustainability, and enhance export opportunities in agriculture and irrigation sector. The project will be implemented in three norther regions of Armenia: Lori, Shirak and Tavush.
Main support foreseen by the project include:
- Capacity building activities for agricultural stakeholders,
- Improvement of machinery and post harvesting infrastructure,
- Support to VET in agricultural sector
- Provision of small grants
- Marketing support and awareness raising.
Currently the project does not have any sectoral preference. Sectors of further assistance will be decided after implementation of value chain analysis. However, harvesting of herbs and production of organic herbal teas are considered as one of possible sectors, where the project will intervene.
IMPACT AIM ANAU AgriTech Accelerator program is designed to support science and technology-backed startups and budding entrepreneurs offering solutions to tackle challenges in the agricultural sector of Armenia and worldwide. The program is launched by UNDP ImpactAIM Accelerator and implemented jointly with Armenia National Agrarian University (ANAU), International Center for Agribusiness Research and Education (ICARE) Foundation, Foundation for Armenian Science and Technology (FAST), Nation in Action initiative, is supported by Armenian National Innovation SDG Lab and ADB Ventures Facility.
AIM ANAU AgriTech Accelerator program is the follow-up phase of the ANAU AgTech incubator launched in 2019 at Armenian National Agrarian University (ANAU) with a 10-week pre-incubation training program and deep learning workshops for 44 participants including ANAU students and the young professorship. Several monetary prizes were awarded. One of the main outcomes of the program is the construction of the venue for ANAU AgriTech Incubator in the premises of ANAU with an expected opening in September 2020 granting students and professors the opportunity of testing their entrepreneurial projects in real life.
AgriTech Acceleration program aims to provide the necessary knowledge, expertise, network, and funding for setting up, and/or scaling up existing ventures. Gap assessment is conducted to offer a tailored program best fitted to the participants’ individual needs.
The program targets only science and technology-backed startups (pre-seed, seed, and growth stage) and budding entrepreneurs (Idea Stage). Individuals, teams and registered entities (CSO/NGO, LLC, LTD, etc.) both from Armenia and around the world are eligible to apply if they offer solutions to tackle the following challenges in the agricultural sector:
- Data-driven agriculture
- Online management systems and E-commerce
- Increased efficiency in food production value chain through new technologies
Period: 01.05.2020-30.04.2023
Funding organisation: United States Agency for International Development (USAID)
Budget: 1.5 mln Eur
This project intends to establish an innovative agricultural training and learning camp (AGRI CAMP) for enriching agriculture- and agribusiness-related professional knowledge and skills, and providing camp services for the project target groups. This is planned to be achieved through positively contributing to the development of a triangular partnership between industry sector, students, and young professionals through hands-on and innovative agriculture training and skill-building.
The AGRI CAMP project has two main components:
- Development of the practical learning center: The AGRI CAMP will be located in Aghavnadzor village of Kotayk province. The renovation and upgrade works will include renovation and furnishing kitchen and canteen, meeting room, conference hall, leisure hall in the building, and 3rd-floor accommodation of the existing building (“Zartonk” rest house of ANAU). In addition, the surrounding area of the building will be renovated and upgraded. In addition, a small orchard, ag. machinery unit and hencoop will be established.
- Capacity Building: The AGRI CAMP will provide enhanced opportunities for young people, through capitalizing upon their entrepreneurial talents and innovative ideas. This project will help young people generate new business ideas in the agribusiness sector and raise their awareness of environmental issues. Young people engaged in this project will utilize technological advancements, including IT solutions in agriculture such as GIS maps and agricultural drones, greenhouse technologies, food safety approaches, to generate ideas for their sustainable employments. This will be achieved through engaging the proposed target groups in the AGRI CAMP, increase their professional skills and knowledge, as well as developing their mentoring capacity and preparing them to become future mentors in their professional groups and local communities.
The circular economy approach of the project: To minimize food waste and loss in AGRI CAMP and introduce a culture of no waste among the young generation, the project aims at the adoption of Circular Economy principles. The project proposes a closed-loop of material flows in opposition to the current linear economy type practices, where food leftovers form hotels directly go to landfills resulting in Methan production (greenhouse gas).
Implemented with the assistance of the RA Government, RA Ministry of High-Tech Industry and the World Bank.
Budget: 5,000,000 AMD to 25,000,000 AMD.
The Grant Program aims at assisting companies operating in Yerevan and in the regions to develop their innovative tech products and solutions, as well as to direct them to promote traditional sectors of the economy. In this stage of the Grant Competition more importance will be given to the innovative applications in the field of Information and High-Tech sector, such as, engineering (automation systems, instrumentation), material science, cybersecurity, artificial intelligence.
Participants selected within the framework of the grant program will get an opportunity to work with experienced mentors, with the support of which they will develop skills in project presentation, and attracting finance and investment, international clients and partners.
Besides, according to the sub-components of the program, the co-financing will be provided respectively:
- in case of Innovation Matching Grants (when the company is located in Yerevan or up to 50km from Yerevan), in amount of 50% of the presented project budget.
- in case of Regional Matching Grants (when the company is located at least 50km from Yerevan), in amount of 85% of the presented project budget.
Maximum duration of the project is 1 year.
Implementing organisation: European Bank for Reconstruction and Development
Duration: 2017 – 2029
Location: All marzes/regions of Armenia
Total budget: € 15 380 000 (EU funded)
Started in 2017, the SME Finance and Advice Facility aims to deepen and diversify access to finance for local SMEs by combining technical advisory services with the grant support for equity and other forms of capital investments. The facility will try to improve access to finance for SMEs through a combination of investment projects and technical assistance, and a diversification of sources of finance, ultimately creating jobs, contributing to increased investment, capital market development and diversification of economic activity.
The facility has two pillars:
- Expanding financing options to SMEs in Armenia including equity and quasi-equity (around EUR 11mln is planned to spend for achievement results of this component). Component, including the creation of a private equity fund, expected to make investments in eligible Armenian SMEs over a five-year investment period.
- Providing advisory services to SMEs in order to promote competitiveness and innovation and enable businesses to grow and to attract further investment (EUR 4mln will be spentunder this component). Particular focus will be on investment readiness to help targeted SMEs to access the financing they need to grow.
- Beneficiaries of the Facility are SMEs operating in all regions of Armenia.
Implementing organisation: NABU and ACBA-CREDIT AGRICOLE BANK
Duration: Annually
Location: All marzes/regions of Armenia
German Nature and Biodiversity Conservation Union and ACBA-CREDIT AGRICOLE BANK signed a cooperation agreement on February 20, 2015. Within its framework a project for the development of organic agriculture is being implemented annually.
The project is aimed for development of organic products’ market in Armenia and export promotion. Every year an organic certification contest is being organized.
The support includes assistance for organic certification, as well as in participation in exhibitions and trade fairs.
BSB opportunities and EU programmes
Implementing organisation: ICARE
Duration: June 2020 – 2023
Location: All marzes/regions of Armenia
The project is implemented in cooperation with Dobrudzha Agrarian and Business School (lead partner, BG), Ovidius University of Constanta (RO), Tekirdag Namik Kemal University (TR), ELKANA (GE), Development Agency of Eastern Thessaloniki Local Authorities (GR). The project is granted within the ENI CBC Black Sea Basin Programme.
AGREEN contributes to the increase of cross-border links for trade and modernization of agricultural and connected sectors in the Black Sea Basin. The outputs shall bring benefits to farmers and the enterprises in agriculture, young farmers, and professionals, in particular, business sectoral organizations, interest groups (NGOs), higher education, and research institutions.
Within the project, a community of practice and Alliance of organizations for regional branding, internet connectivity, and learning in climate-smart agriculture will be formed. The regional brand will be developed for agricultural products originating in the Black Sea Basin and produced in a climate-smart way. The project will shape an interactive map of logistic centers for wholesale and retail trade in sustainably delivered agricultural produce from the Black Sea Basin. Experimental plots shall be sustained during the project and climate-smart crop models will be disseminated free of charge. Internet Platform for liaising sustainable producers will be established. Integrative blended mobility training “Entrepreneurship for Climate-smart Agriculture in the Black Sea Basin will be conducted and 3 international business conferences on climate-smart agriculture will be organized.
Implementing organisation: International Trade Centre
Duration: 2017 – 2020
Location: All marzes/regions of Armenia
Total budget: € 6 000 000
The overall objective is to enhance the international trade of SMEs from the six Eastern Partnership countries, in particular with the EU, strengthening SME competitiveness and building up value chains in each country. The project helps small and medium-sized enterprises from Eastern Partnership countries integrate into global value chains and access new markets with a focus on the European Union. The intervention will assist SMEs in producing value-added goods in accordance with international and EU market requirements; while linking them with buyers from global value chains and markets. As part of this process, the assistance will improve sector specific services to SMEs along the selected value chains by strengthening the capacity of local business support organisations.
In Armenia, the project primarily supports the agro-processing sector, focusing on processed fruits and vegetables, dried fruits and vegetables, and herbs/teas, assisting exporting and export-ready SMEs along the whole value chain. The support will be directed to helping companies access the EU market through targeted capacity-building, advisory services and market access activities.
Implementing organisation: Kreditanstalt fur Wiederaufbau (KfW), Finance in Motion GmbH
Duration: 2009 – 2021
Location: All marzes/regions of Armenia, Eastern Partnership countries
EU contribution: € 5 100 000
The Fund aims to foster economic development and prosperity in the Southeast Europe and in the European Eastern Neighborhood regions through the sustainable provision of additional development finance, notably to micro and small enterprises and private households, via qualified local financial institutions.
The fund provides small loans, including in local currency, and assistance to micro (fewer than 10 employees) and small (fewer than 50 employees) enterprises, as well as to low-income private households. Support is available to MSEs in sectors such as agriculture, industry, trade and services.
The EFSE operates through local partner lending institutions, including commercial banks, microfinance banks, microcredit organisations and non-bank financial institutions such as leasing companies. Partner organisations in Armenia are:
- ACBA Credit Agricole Bank CJSC
- Araratbank CJSC
- Inecobank CJSC
- “ACBA Leasing” Credit Organization CJSC
Implementing organisation: European Bank for Reconstruction and Development
Duration: 2012 – 2022
Location: All marzes/regions of Armenia, other Eastern Partnership Countries
Total budget: € 5 035 000
The objective of the programme is to promote women’s entrepreneurship and access to finance, and more broadly women’s participation in business, by facilitating access to finance and advice for women-led SMEs.
Programme is specifically focused on women-led SMEs – businesses with fewer than 250 employees and less than €50 million in annual turnover or with a balance sheet total of less than €43 million. For a business to qualify for this programme, overall operational management responsibility for the company should be held by a woman, who may also partially or wholly own the business.
The Women in Business programme helps women-led small and medium-sized enterprises to access the finance and the know-how they need to grow. The EBRD provides access to finance through credit lines to local banks dedicated to develop women-led SMEs, alongside business advice to help businesses become more competitive. The programme also offers training, mentoring and other support to enable women entrepreneurs to share experiences and learn from each other.
The Programme is active in two main areas:
1. Access to finance
- Dedicated credit lines to participating financial institutions for on-lending to eligible women-led SMEs. Partner financial institutions in Armenia are ACBA-Credit Agricole Bank CJSC, Ameriabank CJSC, Araratbank CJSC, Armeconombank CJSC
2. Access to know-how
- Business advisory and coaching
- Training in key entrepreneurial skills
- Online business diagnostic tool Business Lens
- Mentoring
- Networking seminars
There is almost no sector limitation: and women-led businesses in almost every sector and industry can apply for the assistance. The only exception are businesses in banking or financial services, military products or services, gambling or tobacco.
Local and Internation Organization supporting agriculture development in Armenia
Enterprise incubator Foundation
CARD Foundation
Armenian General Benevolent Union
Investement Support Center
Austrian Development Agency
Naturschutzbund Deutschland (NABU)
GIZ