Հայեցակարգի հիմնավորումը (PoC) մշակվել է «Սևծովյան ավազանում խելացի գյուղատնտեսություն» հարթակի «ստարտափ» բաժնի շրջանակում, Սևծովյան ավազանի տարածաշրջանում թվայնացման գործընթացն ու խելացի տեխնոլոգիաների ագրոպարենային էկոհամակարգ փոխանցումն արագացնելու նպատակով: Սույն բաժնի նպատակն է ձևավորել համապատասխան միջավայր, որտեղ PoC կամ նախատիպերը կկարողանան հարթակի շրջանակում գտնել պոտենցիալ օգտագործողներ և/կամ, ֆինանսավորող ընկերություններ, հովանավորներ:

Յուրաքանչյուրը, լինի իրավաբանական անձ թե կազմակերպություն՝ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից կամ Ռումինիայից, անհատապես կամ թիմով կարող է ներկայացնել հայեցակարգի հիմնավորում (PoC)՝ ուշադրությունը կենտրոնացնելով խելացի տեխնոլոգիաների վրա և առաջակելով ագրոպարենային էկոհամակարգում առկա գյուղատնտեսական խնդիրների լուծումներ՝ պոտենցիալ օգտագործողների, ֆինանսավորող կազմակերպություններ միջոցով (ուղղվածությունը նեղ է, և ներառում է խելացի հողագործությունը, կլիմայի փոփոխությունների դիմակայմանն ուղղված լուծումները, տեխնոլոգիաները և բանացանցը (IoT-ներ)՝ ագրոպարենային արտադրության ողջ արժեշղթայում):

Ի՞նչ է հայեցակարգի հիմնավորումը (PoC)

PoC-ն ցույց է տալիս գաղափարների կենսունակությունը՝ ներդրողների հավանությանը ներկայացնելով լավագուն լուծումներին առնչվող խելացի, պայծառ գաղափարները, որոնք վերածվում են հետաքրքիր նախաձեռնության՝ նախագծի ողջ թիմի համար: PoC-ն ներկայացնում է գաղափարը և ապրանքի ֆունկցիոնալությունը, այդ թվում՝ ընդհանուր դիզայնը կամ կոնկրետ առանձնահատկությունները, ինչպես նաև դրա իրագործելիությունը:

Հայեցակարգի հիմնավորման և նախատիպի համեմատություն

Հայեցակարգի հիմնավորում

  • Հայեցակարգի հիմնավորումը (PoC)) ապրանքի/գործընթացի/գաղափարի տեսական ներկայացումն է:
  • Այն հիմնականում սահմանում է արդյո՞ք գաղափարը կարող է իրականություն դառնալ թե ոչ:
  • Հայեցակարգի հիմնավորումը ցույց է տալիս գաղափարի կենսունակությունը և դրա զարգացման և (կամ) կայացման ներուժը:
  • Այն նաև ստուգում է, արդյո՞ք գաղափարը կաշխատի նախատեսվածի պես թե ոչ:
  • PoC վեր է հանում տեխնիկական և լոգիստիկ հնարավոր խնդիրները, որոնք կարող են խանգարել հաջողությանը:
  • Ցույց է տալիս, թե ինչպես առաջարկվող ապրանքը և (կամ) ծառայությունը կնպաստի կազմակերպական նպատակների իրագործմանը կամ որպես հավելյալ թիրախ՝ բիզնեսի այլ պահանջներին:
  • Նախատեսված չէ շուկայում գաղափարի պահանջարկն ուսումնասիրելու կամ արտադրական լավագույն գործընթացները սահմանելու համար:
  • Այն տեսական ցուցադրությունն է, որ լուծումը հասանելի է:

Նախատիպ

  • Նկարագրում է ապրանքի/գործընթացի/գաղափարի ամենանախնական տարբերակը:
  • Այն կարող է ստուգվել և գնահատվել օգտագործելիության, ֆունկցիոնալության և դիզայնի տեսանկյունից:
  • Չի ակնկալվում, որ պետք է ունենա շուկայում իրացման պատրաստ արտադրանքի բոլոր հատկանիշներն ու գործառույթները:
  • Ներկայացնում է այն, թե ինչպիսին պետք է լինի վերջնական արտադրանքը:
  • Արագացնում է շուկայում իրացման համար պատրաստ ապրանքի արտադրության ամբողջական գործընթացը:
  • Առարկայական ցուցադրությունն է կամ նմուշը, թե ինչպես է աշխատում ապրանքը:

Գրանցման ձև












    Ուղեցույց

    Նկարագրություն

    I. Համառոտ նկարագրություն (պետք է լրացվի ամփոփիչ հատվածում):

    Ի՞նչ և Ինչո՞ւ

    II. Ներածություն

    • Հիմնական տեղեկություններ (ներկա կարգավիճակը, խնդիրը, միջավայրը և ինչպե՞ս ենք հասել նշված կետին):
    • Նպատակը (Ինչո՞ւ է այս նախաձեռնությունը կարևոր):
    • Նախաձեռնության շրջանակը (Ի՞նչ է ներառում նախաձեռնությունը, և ի՞նչն է գտնվում նախաձեռնության շրջանակից դուրս):

    III. Գաղափարի հիմնավորման կամ նախատիպերի նպատակն ու հիմնական թիրախները:

    • Սահմանեք նպատակները:
    • Սահմանեք նպատակային թիրախները:

    IV. Սահմանափակումները

    • Սահմանեք համապատասխան միջոցների, միջավայրային, գործառնական և (կամ) քաղաքական սահմանափակումները, որոնց պայմաններում պետք է գործի նախաձեռնությունը:

    V. Գնահատման մոտեցումների ընդհանուր նկարագրությունը

    • Սահմանեք գնահատման ենթակա տարբերակները կամ այլընտրանքները:
    • Սահմանեք գնահատման մոտեցումները:
    • Սահմանեք առաջարկվող տարբերակների ու այլընտրանքների համեմատական վերլուծությունը:
    • Սահմանեք միջավայրը,տեղանքը և գնահատում իրականացնող թիմի (թիմերի) ընդհանուր կազմը:
    • Սահմանեք նախաձեռնության նախատեսվող տևողությունը (այն է՝ բաղադրիչները, փուլերը, ինչպես նաև ընդհանուր տևողությունը):

    VI. Կարևորագույն որոշումներ, որ պետք է ընդունվեն նախաձեռնության ավարտին:

    Ինչպե՞ս

    VII. Գնահատման նախագիծը

    • Ի՞նչն է մասնավորապես գնահատվելու:
    • Ինչպե՞ս և որտե՞ղ են ապրանքները/գաղափարները/ այլընտրանքները/համակարգերը գործընթացները և համապատասխան բաղադրիչները ձևավորվելու, փորձարկվելու, մշտադիտարկվելու, գնահատվելու և փաստաթղթավորվելու:
    • Որտե՞ղ և ե՞րբ են առանձին բաղադրիչները փորձարկվելու (տեղանքը, միջավայրը, հաջորդականությունը և դրանց համապատասխան փոխկախվածությունը):
    • Վերհանեք արդեն իսկ հայտնի և հնարավոր ազդեցությունները, որ կարող է ունենալ բիզնեսի և (կամ) տեխնիկական գործառնությունների վրա և սահմանեք դրանց խորության աստիճանը, ինչպես նաև հետևանքների մեղման ռազմավարությունները:
    • Անհրաժեշտ ռեսուրսները , այն է` շենքային պայմաններ, սարքավորումներ, մարդիկ և այլն):
    • Թիմի կազմը (օր. ՓՄՁ, մասնագիտական հմտությունների ամբողջություն)՝ յուրաքանչյուր փուլի համար, ինչպես նաև համապատասխան դերերն ու պարտականությունները:
    • Նախանշեք ակնկալվող արդյունքները և հաջողության չափանիշները:
    • Սահմանեք գնահատման մատրիցան և գրանցաթերթիկները/աշխատանքային թերթիկները:
    • Կառավարում և որոշումների ընդունման լիազորություն, հաստատում:

    VIII. Գնահատման լոգիստիկա

    • Նախագծի աշխատանքների բաշխման կառուցվածքը ( պլանը), արդյունքները, նախագծի իրականացումը, վերահսկողություն և մշտադիտարկում (այդ թվում նաև՝ խնդիրներ/ ռիսկերի կառավարում), ավարտական փուլը, թիմի անդամների և ռեսուրսների բաշխումը:
    • Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները (օր. միջավայրը, շենքային պայմանները, մարդիկ, յուրաքանչյուր բաղադրիչի փորձարկման կամ գնահատման փուլերին առնչվող սցենարները):
    • Շահառուների, ռեսուրսների և միջոցների համադրում,
    • Ուղևորություններ՝ կապված նախագծում ներգրավված և աշխարհագրորեն տարբեր վայրերում գտնվող թիմերի ու (կամ) փորձարկումների անցկացման վայրերի համակարգման հետ:
    • Հաղորդումներ (հաշվետվություններ, նախագծի իրականացման փաստաթղթերը և նախագծի պլանը՝ նախատեսված շահակիցների համար):
    Արդյունքներ

    IX. Քաղված դասերը (արձագանք, հնարավոր է նաև թեմային առնչվող քննարկումներ, դիտարկումներ և արժեքավոր տեղեկություններ, որոնք դուրս են նախաձեռնության շրջանակից):

    X. Գնահատման արդյունքները և եզրակացություններ:

    XI. Առաջարկներ և վերջնական որոշում: